ՏՏ ինտեգրացիա և ՏՏ աութսորսինգ ոլորտի առաջատարների համար
Բացահայտեք թվային կատարելությունը JFT Global-ի հետ․ նորարարական լուծումների ձեր ճանապարհը
ՏՏ ինտեգրացիա
ՏՏ ինտեգրացիան ընկերության ներսում տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի, հավելվածների և տվյալների աղբյուրների միավորման գործընթացն է, որի նպատակն է անխափան աշխատանքի ապահովումը՝ որպես միասնական համակարգ։

Այսպիսի ինտեգրացիան կարևորագույն նշանակություն ունի ձեր բիզնեսի համար մի քանի պատճառով․
  • 1
    Արդյունավետություն
    ՏՏ ինտեգրացիան թույլ է տալիս հեշտացնել բիզնես գործընթացները՝ ապահովելով տարբեր ծրագրային ապահովումների և համակարգերի համատեղ աշխատանքը՝ առանց տվյալների ձեռքով մուտքագրման կամ ավելորդ առաջադրանքների։
  • 2
    Տվյալների համախմբում
    Սա թույլ է տալիս ընկերություններին հավաքել տվյալներ տարբեր աղբյուրներից և ստանալ համակողմանի պատկերացում սեփական գործունեության վերաբերյալ՝ նպաստելով տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը։
  • 3
    Ծախսերի կրճատում
    Կրկնորդ համակարգերի վերացման և գործընթացների օպտիմիզացման շնորհիվ ՏՏ ինտեգրացիան կարող է նվազեցնել գործառնական ծախսերը։
  • 4
    Հաճախորդների փորձառության բարելավում
    Ինտեգրված ՏՏ համակարգերը կարող են ապահովել միասնական պատկերացում հաճախորդների տվյալների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս անհատականացված շփումներ հաստատել հաճախորդների հետ՝ բարձրացնելով նրանց փորձառության մակարդակը։
  • 5
    Մասշտաբայնացում
    Ինտեգրված համակարգերն ավելի ճկուն են և կարող են աճել ընկերության հետ մեկտեղ՝ հարմարվելով բիզնեսի փոփոխություններին և տեխնոլոգիական առաջընթացին։
ՏՏ աութսորսինգ
ՏՏ աութսորսինգը ներառում է երրորդ կողմի ծառայություն մատուցողների հետ պայմանագրերի կնքումը՝ ՏՏ տարբեր գործառույթների և ծառայությունների իրականացման համար, այդ թվում՝ ենթակառուցվածքների կառավարում, հավելվածների մշակում, տեխնիկական սպասարկում, հաճախորդների աջակցություն և այլն։ Ոլորտի առաջատարները հաճախ են ընտրում ՏՏ աութսորսինգը հետևյալ պատճառներով․
  • 1
    Ծախսերի խնայողություն1
    Աութսորսինգը կարող է կրճատել աշխատուժի և ենթակառուցվածքի վրա կատարվող ծախսերը, ինչպես նաև ապահովել հասանելիություն որակավորված մասնագետներին՝ առանց հաստիքային մասնագետների թիմի ընդունման և ուսուցման ծախսերի։
  • 2
    Կենտրոնացում առանցքային որակների վրա
    Ոչ առանցքային ՏՏ գործառույթների աութսորսինգը թույլ է տալիս ոլորտի առաջատարներին կենտրոնանալ բիզնեսի հիմնական գործունեության վրա։
  • 3
    Հասանելիություն փորձագետներին
    ՏՏ աութսորսինգային ընկերությունները մասնագիտանում են ՏՏ ծառայությունների տրամադրման մեջ՝ ապահովելով հասանելիություն որակավորված մասնագետներին և նորագույն տեխնոլոգիաներին։
  • 4
    Մասշտաբայնացում
    Աութսորսինգային ծառայությունները կարող են ավելացվել կամ նվազեցվել՝ կախված ընկերության կարիքներից, ինչն ավելի է հեշտացնում փոփոխվող պահանջներին հարմարվելը։
  • 5
    Ռիսկերի նվազեցում
    Աութսորսինգը կարող է փոխանցել որոշակի ռիսկեր, ինչպիսին են անվտանգությունը և նորմատիվ պահանջներին համապատասխանեցումը, մասնագիտացված ծառայություններ մատուցողներին։
Ընտրելով մեզ՝ դուք կարող եք հասնել հավասարակշռության, որը համապատասխանում է ձեր ռազմավարական նպատակներին, բարձրացնում է գործառնական արդյունավետությունը և երաշխավորում ձեր մրցունակության պահպանումը համապատասխան շուկաներում։
Ինչու ընտրել մեզ
Ամեն օր մենք ջանք չենք խնայում մեր հաճախորդների կյանքն ավելի լավն ու երջանիկ դարձնելու համար
  • 6
    Տարի շուկայում
  • 300+
    Երջանիկ հաճախորդ
  • 2000+
    ՏՏ ծրագրեր մշակող
Մեր փորձաքննությունը
Համակարգերի ինտեգրում
Բաղադրիչ ենթահամակարգերի միավորում մեկ համակարգի մեջ
Տվյալների վերլուծություն
Ելակետային տվյալների վերլուծություն՝ դրանց վերաբերյալ եզրակացություններ ստանալու նպատակով
Վեբ և բջջային հավելվածների մշակում
Ձեր բիզնեսի հետ շփման կետերի ավելացում
Մեր կոնտակտները
Մի վարանեք, զանգեք կամ գրեք մեզ։
Մենք գնահատում ենք մեր հաճախորդներին։
+37455120722
contact@jft-global.com
ՀՀ, Երևան, Օրբելի 45